Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Ասում են...

Ասում են...
13.10.2015 | 00:20

... թե Հովիկ Աբրահամյանի` վերջին շրջանում դժվարին վիճակում հայտնվելու պատճառները ոչ անքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում: Նա հայտնվել է գրեթե նույն դրության մեջ, ինչ ԱԺ նախագահի պաշտոնանկության օրերին էր. չգիտի, թե ինչ են մտածում Բաղրամյան-26-ում, ինչպես են մտածում, «ումով» են մտածում: Սերժ Սարգսյանը նրան մասնակից չի դարձնում ապագայի մասին իր «տեսլականներին», անգամ կասկածի տակ է նրա` սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ նշանակվելը: Հովիկ Աբրահամյանի հաշիվները խառնվել են, մանավանդ, ԱՄՆ-ում իրավահաջորդի մասին Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքից հետո, երբ վերջինս ասել էր` չի բարձրաձայնում, թե ով է հաջորդ նախագահը, որ նրա կյանքը դժոխքի չվերածվի, փաստացի դժոխքի վերածելով վարչապետի և «այլոց» կյանքը:

Դիտվել է՝ 1748

Մեկնաբանություններ