Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իջե՜ք, իջե՜ք, վարկեր

Իջե՜ք, իջե՜ք, վարկեր
13.11.2015 | 01:09

Եվրասիական բանկը կրկին «սիրեց» Հայաստանը. ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց երկու նոր վարկային համաձայնագիր։ Գումարները «չաղլիկ» են և «կլորիկ»։ 25 տարի ժամկետով (5 տարին արտոնյալ) 85,5 մլն դրամ ժամկետով կհատկացվի դպրոցների սեյսմակայունության խնդրի լուծմանը։ Լավ է, գոնե 2 %-ով է տրամադրվում։ Ոռոգման համակարգի արդիականացման համար տրամադրվող վարկային համաձայնագրի պայմանները գրեթե նույնն են, բացառությամբ ժամկետի. այն տրամադրվում է 20 տարով, իսկ արտոնյալ ժամկետը 10 տարի է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ