Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Մեր «Սպիտակ տունը»

Մեր «Սպիտակ տունը»
04.12.2015 | 01:05

Վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի նախագծով Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցված կառավարության վարչական նոր համալիրը շուտով շահագործման կհանձնվի։ Դեռ շենքի բացումը չի ազդարարվել, սակայն երևանցիները սիրով այն անվանում են «Սպիտակ տուն»։ Ճարտարապետական մտքի թռիչքը հիացնում է նաև բազմաթիվ զբոսաշրջիկների, ինչը բնական է՝ համադրվել են ազգային ավանդույթներն ու ժամանակակից մոտեցումները։ Այս հոյակերտ շինությունում «բնակվելու» են արտաքին գործերի, սփյուռքի, ԿԳ և մշակույթի նախարարությունները։ Վարչական նոր համալիրի շենքի երեսպատման համար օգտագործվել են բազալտ, տրավերտին և Ղարաբաղի Սղնիկ գյուղի հանքավայրի բնական սպիտակ քար։ Կառույցը գտնվում է գլխավոր դատախազության շենքի և նախկին «Սևան» հյուրանոցի միջև։ Հիշեցնենք՝ կառավարության վարչական նոր համալիրի «ծնունդը» սկսվեց նախկին արդարադատության նախարարության շենքում բռնկված հրդեհից հետո։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ