Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գիրքը մարդու կյանքի հիմնաքարը պիտի լինի, ընկերը և մշտական ուղեկիցը»

«Գիրքը մարդու կյանքի հիմնաքարը պիտի լինի, ընկերը և մշտական ուղեկիցը»
22.12.2015 | 20:01

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում մեկնարկեց «2015 թվականի լավագույն ընթերցող» խորագիրը կրող միջոցառումը: Դեռևս 2010-ին համալսարանի գիտական գրադարանը կազմակերպել է իր լավագույն ընթերցողի մրցույթը և 10 ֆակուլտետների լավագույն ընթերցողին հանձնել վկայականներ ու նվեր-գրքեր: Միջոցառումը գնահատվել է ուսանելի ու դարձել ավանդական: 2011-2014-ին անցկացվել է «Լավագույն ընթերցող» երկրորդ-հինգերորդ մրցույթները:

«Ամենակարևոր խնդիրը, որ մենք մեր առաջ դրեցինք վեց տարի առաջ` ուումնական պրոցեսում գրքի պրոպագանդան է,- մեզ հետ զրույցում ասաց գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ :- Եթե ուսումնական պրոցեսում գիրքը դարձնում ես սիրելի, դու հասնում ես ամեն ինչի»:
Տարեցտարի մանկավարժական համալսարանի ընթերցողների թիվն ավելանում է: Ամփոփվել է նաև «Ամենակարդացված հեղինակ» մրցույթը:
«Ամենակարդացված հեղինակ»-ներն են մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հակոբ Գրիգորյանը, ում գրքերը տասը հազար անգամ ընթերցվել են և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը: Վերջինս արդեն չորրորդ տարին անընդմեջ ամենաընթերցված հեղինակներից է: Նրա գրքերը տարվա ընթացքում քսան հազարից ավելի անգամ պահանջվում են:
Լավագույն ընթերցողներն այն ուսանողներն են, որ նվազագույնը 100 գիրք են օգտագործում ուսումնական տարում: Մանկավարժական համալսարանի այս տարվա ամենաընթերցասեր ուսանողուհին ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆՆ է, ով 400-ից ավելի գրքից է օգտվել տարվա ընթացքում: Արմենուհին հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի է: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ընթերցանութունը մարդուն տալիս է գիտելիք, աշխարհաճանաչողություն. «Պարոն Պետրոսյանցը միշտ շեշտում է, որ եթե գիրքն ունի ընդամենը մեկ նախադասություն, որը շատ կարևոր է, արժի այն հրատարակել: Ես իմ հերթին կարող եմ ասել, որ յուրաքանչուր գիրք, որ ունի մեկ կարևոր, իմաստալից նախադասություն, արժի այդ մեկ նախադասության համար ամբողջ գիրքը կարդալ»: Արմենուհու կարծիքով` ընթերցանությունը ժամանց չէ, գիրքը մարդու կյանքի հիմնաքարը պիտի լինի, ընկերը և մշտական ուղեկիցը:
Տիգրան Պետրոսյանցը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ գրքերի պակաս չունեն, համալսարանի գրադարանը մշտապես համալրվում է մասնագիտական ու գեղարվեստական նորատիպ գրքերով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ