Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փոխհատուցումը կշարունակվի

Փոխհատուցումը կշարունակվի
15.01.2016 | 02:07

Երեկ լրագրողները զարմացած էին` էներգետիկայի և բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ, կառավարության նիստից հետո, առաջին անգամ ոտքի վրա պատասխանեց լրագրողների հարցերին և հետաքրքիր բացահայտում արեց. «Իրան-Վրաստան գազամատակարարման շուրջ ՀՀ-ի կառավարության հետ բանակցություններ չեն տարվել։ Երևանում ՀՀ-ի, ՌԴ-ի և ԻԻՀ-ի էներգետիկայի նախարարների հանդիպմանը ևս այդ թեմայով քննարկումներ չեն եղել»։ Այն, որ հայկական կողմի հետ Իրան-Վրաստան գազատարի կառուցման շուրջ բանակցություններ չեն տարվել, գուցե պայմանավորված է Ռուսաստանի և Վրաստանի միջև դեռևս պայմանավորվածություններ ձեռք չբերելով։ Իսկ այն, որ այս երկու երկրների, ավելի ճիշտ «Գազպրոմի» և Վրաստանի միջև բանակցություններ են ընթանում, նախարարը չժխտեց, միայն նշեց. «Գազպրոմի» և Վրաստանի միջև գազի մատակարարման շուրջ բանակցությունների արդյունքների մասին որևէ տեղեկություն չունեմ»։ Փոխարենը Երվանդ Զախարյանը գիտեր կառավարության կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի փոխհատուցման դադարեցման շուրջ խոսակցությունները և շտապեց տեղեկացնել. «Մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա սպառողներին կառավարությունը չի դադարեցրել փոխհատուցումը»։ Հիշեցնենք, որ մինչև 250 կՎտ սպառողներին փոխհատուցումը, ըստ հաստատված կարգի, տրամադրվելու է մինչև սեպտեմբեր։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ