Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նավթի գները իջնում են

Նավթի գները իջնում են
28.01.2016 | 14:50

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան սկսել են ընկնել՝ նախօրեի կտրուկ աճից հետո: Գների անկման վրա ազդել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության կողմից երկրում նավթի պաշարների մասին հաղորդագրությունները: Տեղական ժամանակով ժամը 08.20-ի դրությամբ՝ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը ընկել է 0,96 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 33,6 դոլարի: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը ընկել է 1,1 5%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 31,92 դոլար: Չորեքշաբթի նավթի գների աճը կազմել էր 5 %՝ «Տրանսնեֆթի» ղեկավար Նիկոլայ Տոկարևի հայտարարության աջակցությամբ: Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան նախաձեռնել է հանդիպում կազմակերպել նավթ արդյունաբերող պետությունների հետ՝ քննարկելու նավթային շուկայի իրավիճակը և նավթի արդյունահանման նվազեցման հնարավորությունը:

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ