Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կինոյի օրենքը դեռ քննարկվում է

Կինոյի օրենքը դեռ քննարկվում է
19.02.2016 | 08:20

«Կինոյի մասին օրենքի» նախագիծը մարտին կներկայացվի կառավարություն, հաստատվելուց հետո կմտնի Ազգային ժողով:
Կինոգործիչների շրջանում կան որոշակի դժգոհություններ, ասում են, որ քննարկումները բաց չեն եղել, իրենք գրեթե անտեղյակ ու անմասն են օրենքի մշակման ընդհանուր պրոցեսից: Մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ սուբյեկտիվ մոտեցում է, որովհետև մեծ հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում, կարելի է ասել, երկու պաշտոնյա է եղել՝ փոխնախարարն ինքը և մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետը. «Չորս-հինգ անգամ քննարկել ենք ընդհանուր կոնցեպցիան: Հիմա իրավաբանական բնույթի աշխատանքներ են տարվում, դրանք ավարտելուց հետո ևս մեկ անգամ հանձնաժողով կհավաքվի, լայն քննարկումներ կլինեն: Բայց այնպես չէ, որ փակ են եղել քննարկումները, չենք ցանկացել, որ մասնակցեն կինոգործիչները, ինչքան լայն, մեծամասշտաբ քննարկում լինի, այնքան մեզ համար հեշտ է տվյալ դեպքում»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ