Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Հուսով եմ, որ շախմատն ինձ կօգնի»

«Հուսով եմ, որ շախմատն ինձ կօգնի»
04.03.2016 | 01:49

Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին զարմացրեց մեր հարցը։ «Դուք այդ հարցն ի՞նձ եք տալիս»,- մեր հարցին հարցով պատասխանեց նախարարը, իսկ մեր հարցը մեկն էր՝ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շարժառիթներով էր պայմանավորված նախարարափոխությունն այս ոլորտում։ Քանի որ մեկ-երկու օրում նորանշանակ անկուսակցական նախարարը չէր հասցնի ոլորտն ուսումնասիրել, փորձեցինք ճշտել, թե շախմատն իրեն ինչքան կօգնի նախարարական գործում։ «Շախմատն օգնում է ինձ իմ ողջ կյանքի ընթացքում։ Այն զարգացնում է մտածելակերպը, վերլուծական միտքը։ Հուսով եմ, որ շախմատն ինձ կօգնի»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ