Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փողը՝ Իրանից, վերահսկողությունը՝ ՌԴ-ից

Փողը՝ Իրանից, վերահսկողությունը՝ ՌԴ-ից
01.04.2016 | 01:31

ԻԻՀ-ին սահմանակից Ագարակն ու Մեղրին գազ կստանան Իրանից, կառավարության երեկվա նիստից հետո ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը։ Այդ նպատակով կառուցվելու է գազի բաշխման ցանց, որի համար իրանական կողմը հատկացնում է 2 մլն դոլարի դրամաշնորհ։ Գործադիրը հաստատեց իրանական «Սաներջի» ընկերությանը լիցենզիա տրամադրելու մասին որոշումը՝ ցանցի կառուցման համար։ «Աշխատանքների վերահսկողությունն իրականացնելու է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը»,- տեղեկացրեց նախարարը։ Եթե գազը ստացվելու է Իրանից և գազի բաշխման ցանցը կառուցվելու է Հայաստանի սահմանում, ապա կառուցման աշխատանքները ինչո՞ւ պետք է վերահսկի ռուսական ընկերությունը։ «Այդ ընկերությունը միակ մասնագիտական կառույցն է, որը կարող է պատշաճ կերպով տեխնիկական վերահսկում իրականացնել»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց Լևոն Յոլյանը։ Ինչ վերաբերում է Իրանից ստացվող գազի գնին և մատակարարման տարեկան ծավալներին, նախարարը նշեց, որ այդ հարցերի հստակ պատասխանը կտրվի կառույցի ավարտից հետո միայն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ