Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ապագան ամպային տեխնոլոգիաներինն է

Ապագան ամպային տեխնոլոգիաներինն է
01.04.2016 | 11:30

«Մայքրոսոֆթ» ընկերությունը մարտի 31-ին կազմակերպել էր սեմինար՝ ներկայացնելու ամպային լուծումների կիրառման առանձնահատկությունները, ամպային տեխնոլոգիաների ներկան և ապագան։ Ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանն ընդգծում է, որ «Մայքրոսոֆթը» ամպային տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատարներից է, Հայաստանում էլ մի շարք ծրագրեր է նախատեսում իրականացնել՝ ամպային տեխնոլոգիաների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։ Տիկին Կորկոտյանը նկատում է, որ այս տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս տնտեսելու կազմակերպությունների ծախսերը, խուսափելու հնարավոր ռիսկերից։
Նշենք, որ ամպը ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման նոր մոդել է։ Համացանցի օգնությամբ ամպն օգտագործվում է որպես ծառայություն, ինչի դիմաց վճարում է ըստ օգտագործման ծավալի։
Հայաստանում «Մայքրոսոֆթի» ամպային տեխնոլոգիաները հաջողությամբ կիրառում են տասնյակ ընկերություններ՝ Volo, Lime Tech, GGTaxi, Teamable, Solo Learn, 7Smart, LocaIZ և այլն։ «Մայքրոսոֆթը» մեծապես աջակցում է նորաստեղծ ընկերություններին՝ տրամադրելով 750 դոլարին համարժեք անվճար ամպային ռեսուրսներ՝ BizSpark ծրագրի շրջանակներում։ Վերջին 3 տարում անվճար ամպային ռեսուրսներ են ստացել մոտ 40 նորաստեղծ կազմակերպություններ։
Volo ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը նկատում է, որ ամպային տեխնոլոգիաներն օգտագործվում են մի քանի ուղղությամբ, կազմակերպության վեբկայքը տեղադրված է ամպային տեխնոլոգիաներում՝ ծրագրավորման ընդհանուր միջավայրը բարելավելու համար։ Պարոն Քոչարյանը նկատում է, որ ունեն հաճախորդներ, որոնք իրենց բիզնեսը սերվերային համակարգերից ամբողջությամբ տեղափոխել են ամպային տեխնոլոգիաներ՝ բարելավելով աշխատանքի արդյունավետությունը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ