Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

Ռիյադ Մարեզը առաջինն է

Ռիյադ Մարեզը առաջինն է
26.04.2016 | 10:51

Ալժիրցի Ռիյադ Մարեզը Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանի Անգլիայի ֆուտբոլի առաջնության լավագույն խաղացող: Նա այս մրցանակը ստացող Աֆրիկան ներկայացնող առաջին ֆուտբոլիստն է: «Լեստերի» ֆուտբոլիստը պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, դարձել 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ