Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբեր։               
 

Անհրաժեշտ է հաղթանակ

Անհրաժեշտ է հաղթանակ
01.07.2016 | 09:39

Ավարտին է մոտենում բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների 2016 թ. առաջնության խմբային մրցաշարը: Երրորդ տուրում մեր ընտրանու մրցակիցն է լինելու ՈՒելսի հավաքականը, որը անցկացրած երկու հանդիպումներում էլ կրել է պարտություն: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար մեր տղաներին անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ:

Հիշեցնենք, որ սա Հայաստանի ընտրանու անդրանիկ մասնակցությունն է այս կարգի մրցաշարերին: Մերոնք առաջին խաղում հաղթել են մոլդովացիներին, երկրորդում` պարտվել անդորրացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ