«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.09.2016 | 00:02

Ահա այսպես կանի նա, ով երկնչում է Տիրոջից, և ով ընդունում է օրենքը, կհասնի իմաստության։ Նրան կդիմավորի մոր նման և նրան կընդունի իբրև կույս աղջիկ։ Նրան կջամբի հացն իմաստության, նրան կխմեցնի ջուրն իմացության։

Նա կհենվի նրան և չի ընկնի, նրա մեջ ապաստան կգտնի, ամոթով չի մնա և նրան ընկերներից ավելի վեր կբարձրացնի։ Ժողովուրդների մեջ կբացի նրա շուրթերը։ Նա ուրախություն, ցնծության պսակ և հավիտենական անուն կժառանգի։


Սիրաքի իմաստությունը 15. 1-6

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ