«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կլոպը ցուցակում կլինի առաջինը

Կլոպը ցուցակում կլինի առաջինը
26.09.2016 | 14:22

Մյունխենի «Բավարիայի» ղեկակալի պաշտոնից Կառլո Անչելոտիի հեռանալու դեպքում առաջին հերթին կդիտարկվի «Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածությունը, վկայում է Sunday Exspress-ը՝ ցիտելով բավարական ակումբի ներկայացուցչին. «Յուրգենին «Բավարիայում» շատ բարձր են գնահատում: Հենց մենք ակումբի համար նոր գլխավոր փնտրենք, նա ցուցակում կլինի առաջինը»:


Գերմանացի մասնագետը անգլիական «Լիվերպուլը» գլխավորեց նախորդ մրցաշրջանի նախաշեմին: Ընթացիկ առաջնության ութ տուրից հետո մերսիսայդցիները մրցաշարային աղյուսակում չորրորդն են՝ տասնվեց խփած գնդակով: Նման մեկնարկը թիմի համար լավագույնն է հարյուր քսանմեկ տարիների ընթացքում: Մինչ «Լիվերպուլը» Կլոպը գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիան», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունում (2010-2011, 2011-2012 թթ.) ու սուպերգավաթում (2013 և 2014 թթ.), Գերմանիայի գավաթում (2011-2012 թ.):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ