«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ոչ վնասեց, ոչ էլ օգնեց

Ոչ վնասեց,  ոչ էլ օգնեց
30.09.2016 | 09:53

Անգլիական «Մանչեստր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում մեկ խաղում հաջողվեց դառնալ երկու գոլի հեղինակ՝ գրավելով թե՛ սեփական, թե՛ մրցակից թիմի դարպասը:

Ընդ որում, նկատենք, մրցակցի դարպասը ֆուտբոլիստը գրավել է ինքնագոլ արձանագրելուց հետո՝ այս կերպ ուղղելով իր ոչ ցանկալի վրիպումը: Այս հանդիպումում արձանագրվել է ոչ-ոքի՝ 3:3: Ստացվում է, որ անգլիացին ոչ առանձնապես վնասել, ոչ էլ առանձնապես օգնել է իր թիմին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ