Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Գրքի ներկայացման այս ձևաչափը տարբերվում է մեր քաղաքում սովորական դարձած շնորհանդեսներից»

«Գրքի ներկայացման այս ձևաչափը տարբերվում է մեր քաղաքում  սովորական դարձած շնորհանդեսներից»
11.10.2016 | 09:02

«Դարակ» հրատարակչությունը «Սաֆո» մատենաշարով ներկայացնում է բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Վիրջինիա Վուլֆի «ՈՒրվականներով տունը» գիրքը: Թարգմանիչ` Մանիկ Եգանյան, ձևավորող՝ Լուսինե Նավասարդյան: Գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության աջակցությամբ: Շնորհանդեսը տեղի ունեցավ «Միրզոյան» գրադարանում:

«Դարակ» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ գրքի ներկայացման այս ձևաչափը տարբերվում է մեր քաղաքում սովորական դարձած շնորհանդեսներից, քանի որ ներկայացվում է ոչ թե ժամանակակից հայ գրողի, այլ օտար հեղինակի ստեղծագործություն։ «Ներկա էին տարբեր բնագավառների մարդիկ, որոնք եկել էին մասնակցելու մշակութային իրադարձության»,- ընդգծեց նա: «Իբրև մարկետինգային քայլ՝ ի՞նչ արդյունք տվեց միջոցառումը, գո՞հ եք գրքի վաճառքից» հարցին անդրադառնալով` ասաց, որ տպաքանակի մեկ երրորդը սպառվել է, միաժամանակ մեծ տպաքաակով վաճառվել է նաև Վիրջինիա Վուլֆի տարվա սկզբում հրատարակված «Սեփական սենյակը» էսսեն: Հետաքրքրվեցի` ինչո՞վ է առանձնանում նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը: «Դարակը» փորձում է ներկայացնել դասական դարձած հեղինակներին, որ հայերեն չեն թարգմանվել, ինչպես նաև մեզ ծանոթ հեղինակներին, որ լավագույնս չեն ներկայացվել: Օրինակ` Մարկ Տվենից առաջիկա ամիսներին տպագրելու ենք երկու ստեղծագործություն, որոնք առաջին անգամ են ներկայացվելու հայերեն՝ «Խորհրդավոր անծանոթը» և «Թոմ Սոյերը արտասահմանում» վեպերը: «Սաֆո»-յով տպագրության ենք պատրաստում նաև Սիլվիա Փլաթի «Արիել» բանաստեղծությունների ժողովածուն և Գերթրուդ Սթայնի «Ալիսա Բ. Տոկլասի ինքնակենսագրությունը» վեպը»,- ասաց Աշոտ Գաբրիելյանը:


Վերադառնալով «ՈՒրվականներով տունը» ժողովածուին, նշենք, որ այն առաջին անգամ հրատարակվել է հեղինակի մահից երեք տարի անց, ամուսնու` Լեոնարդ Վուլֆի նախաձեռնությամբ: Ներառում է 18 պատմվածք, որի առաջին մասը տպագրվել է 1921-ին՝ «Երկուշաբթի կամ երեքշաբթի» խորագիրը կրող ժողովածուով: Վերջին պատմվածքներն առաջին անգամ տպագրվել են «ՈՒրվականներով տունը» ժողովածուում, որոնցից չորսը հեղինակն անգամ չի հասցրել վերջնական մշակել: Այս ժողովածուն հետաքրքրական է նաև նրանով, որ այստեղ ընդգրկված պատմվածքները հեղինակի ստեղծագործական տարբեր շրջանների գործերն են:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ