Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Առաջին քրիստոնյա երկիրը չի կարող չունենալ հոգևոր երաժշտության փառատոն»

«Առաջին քրիստոնյա երկիրը չի կարող չունենալ հոգևոր երաժշտության փառատոն»
09.12.2016 | 09:35

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող հայ հոգևոր երաժշտության փառատոնը շարունակական է լինելու: Փառատոնի գլխավոր մենեջեր ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ փոխանցմամբ` ամեն տարի շուրջ մեկ շաբաթ Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների եկեղեցիներում կհնչի հայ հոգևոր երաժշտություն. «Աշխարհահռչակ խմբերը կերգեն հայերեն, պրոպագանդելով մեր երաժշտությունը: Դա արդեն ստացված փորձառություն է ու պետք է շարունակվի»: Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ 2001-ին, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, հոգևոր երկու մեծ միջոցառում են կազմակերպել, երբ բազմաթիվ երգչախմբեր եկան Հայաստան` Մոսկվայից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, եղավ նաև մեծ գիտաժողով, դրան գումարած` Ստեփան Ռոստոմյանի ուսումնասիրություններն ու աշխատանքները շարականների ոլորտում, և արդեն հենքը կար՝ մտածելու, որ առաջին քրիստոնյա երկիրը չի կարող չունենալ հոգևոր երաժշտության փառատոն:


Հոգևոր երաժշտության փառատոնը մեկնարկեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ապրիլի 26-ին: Եկեղեցու բակում Էստոնիայի ազգային արական երգչախմբի կատարմամբ հնչեցին էստոնական և հայ հոգևոր երգեր, այդ թվում` Կոմիտաս, Եկմալյան` ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Երգչախումբը ելույթ ունեցավ նաև Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ