ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Հաջողությունն ուղեկցել է տանտերերին

Հաջողությունն ուղեկցել է տանտերերին
16.12.2016 | 11:22

Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության մեկ ութերորդ եզրափակչում «Մոնակոն» խոշոր հաշվով հաղթանակ է տոնել «Ռենի» նկատմամբ՝ յոթ անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

«Պարի Սեն Ժերմենը» 3:1 հաշվով պարտության է մատնել «Լիլին», «Նանսին»՝ «Սենտ Էտիենին» (1։0), «Նանտը»՝ «Մարսելին» (3:1), «Բորդոն»՝ «Նիցցային» (3:2): «Սոշո»-«Մարսել», «Լիոն»-«Գենգամ», «Մեց»-«Թուլուզ» դիմակայություններում հաղթողը որոշվել է հետխաղյա տասնմեկմետրանոցներով: Հաջողությունն ուղեկցել է տանտերերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ