Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեսին որոշում է ամեն ինչ

Մեսին որոշում է ամեն ինչ
13.01.2017 | 11:55

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-ի շրջանակներում կայացավ «Բարսելոն»-«Աթլետիկ» դիմակայության երկրորդ հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջինը Բիլբաոյում ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով, ու հատկանշականն այն էր, որ «Աթլետիկը» վերջին տասը րոպեին խաղացել էր սկզբում տասը, ապա ինը ֆուտբոլիստով, ու բարսելոնյան հրաշք եռյակը չէր կարողացել խաղը գոնե ոչ-ոքիի հանգրվան բերել:

Պատասխան խաղի առաջին կեսում կատալոնցիներն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը՝ բուն զարգացումները թողնելով երկրորդ կեսին: Տասնմեկմետրանոցի անվրեպ իրացումը Նեյմարի համար եղավ հանդիպման երկրորդ գոլը, իսկ սա հաշիվ էր, որ լիուլի գոհացնում էր տանտերերին: Սակայն բասկերից ընդամենը չորս րոպե պահանջվեց սկզբի համար իրենց հուսադրող հաշիվ ապահովելու ու ընդհանուր դիմակայության խաղաղ ելքը ապահովելու համար, ինչը, սակայն, չէր կարող բացել մեկ քառորդ տանող դուռը: Եվ նորից բարսելոնցիներին օգնության հասավ ամենահաս Մեսին: Արգենտինացին այնպիսի անհավանական կորագծով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, որ Իրաիսոսին մնում էր միայն հայացքով ուղեկցել այն: Հիշենք, որ նման ֆանտաստիկ հարվածով Մեսին օրեր առաջ «Վիլյառեալի» հետ առաջնության խաղում թիմը փրկեց պարտությունից: Ինչևէ, «Բարսելոնը» շարունակում է գավաթի համար պայքարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ