«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մեկ քառորդի զույգերը հայտնի են

Մեկ քառորդի զույգերը հայտնի են
14.01.2017 | 14:12

Համաձայն Իսպանիայի գավաթի վիճակահանության, մեկ քառորդում «Բարսելոնը» կմրցի «Ռեալ Սոսիեդադի», Մադրիդի «Ռեալը»՝ Վիգոն ներկայացնող «Սելտայի», «Աթլետիկոն»՝ ՝ «Էյբարի», «Ալավեսը»՝ «Ալկորկոնի» հետ:

Նշենք, որ Իսպանիայի գավաթակիրը՝ «Բարսելոնը», մեկ ութերորդում ծանրագույն խաղ էր ունեցել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ ու պատասխան խաղում Մեսիի խփած գոլն է կապտանռնագույններին պայքարը շարունակելու իրավունք տվել, իսկ «Ռեալը» ահռելի դիմադրության է հանդիպել «Սևիլիայի» հետ պատասխան խաղում, որն ավարտվել է 3:3 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ