Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պատրաստվում են ներդրումների

Պատրաստվում են ներդրումների
27.01.2017 | 01:26

Կառավարության երեկվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԻ ներկայացրած թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման ծրագիրը ոչ միայն հաստատվեց, այլև վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել այս ճյուղի զարգացմանը: Նիստից հետո նախարարից հետաքրքրվեցինք՝ ծրագիրը ներդրումայի՞ն է, ի՞նչ արժե և ո՞ւմ հետ է իրականացվելու:

«Ներդրումային չէ, օժանդակության ծրագիր է, որն իրականացվելու է մեր նախարարության և ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ: Այն կյանքի կկոչվի որոշումը ուժի մեջ մտնելուց հետո: Օժանդակության ծավալը կազմելու է շուրջ 2 մլն եվրո, որը ՌԴ-ի կառավարությունը դրամաշնորհի տեսքով կտրամադրի ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությանը, որն էլ այն կփոխանցի մեր կառավարությանը»,- նշեց նախարարը:


Չէինք կարող չանդրադառնալ նաև մեկ այլ կարևոր հարցի՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան ներդրումների համատեղ հիմնադրամի ստեղծմանը: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր, թե կոնկրետ երբ է այն ձևավորվելու: «Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին հայ-ռուսական ներդրումների հիմնադրամը կստեղծվի: Վարչապետը հանձնարարել է Ռուսաստանի մեր գործընկերների հետ ակտիվացնել աշխատանքները հիմնադրամի ստեղծման ուղղությամբ»,- պարզաբանեց Սուրեն Կարայանը: Նկատենք, որ ըստ նախնական պայմանավորվածության, հիմնադրամի նպատակը լինելու է ներդրում իրականացնել այն ոլորտներում, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ավելացմանը: Նախարարի հստակեցմամբ՝ խոսքն էներգետիկայի, գյուղատնտեսության, ապրանքների վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտների մասին է:


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ