Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Բրոնզե մեդալ

Բրոնզե մեդալ
03.02.2017 | 09:49

Ալմաթիում (Ղազախստան) մեկնարկած ձմեռային մարզաձևերի «ՈՒնիվերսիադա 2017»-ում 24-ամյա դահուկորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը 10 կմ ազատ մրցավազքում նվաճել է բրոնզե մեդալ՝ պատմության մեջ դառնալով ձմեռային ուսանողական խաղերում մեդալ նվաճած Հայաստանի առաջին ներկայացուցիչը:

Նախօրեին նա չորրորդն է եղել 10 կմ դասական ոճի դահուկավազքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ