Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նպաստել է նաև Հենրիխ Մխիթարյանի հայտնվելը

Նպաստել է նաև Հենրիխ Մխիթարյանի հայտնվելը
10.02.2017 | 12:23

Ֆուտբոլային մարզազգեստների վաճառքի ցուցանիշով (2016 թ.) անգլիական «Մանչեստր Յունայթեդն» առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում: Ակումբը դրանցից վաճառել է 2850000 հատ, որը մոտ 850 հազարով ավելի է «Ռեալի» իրացրածից: Երրորդը «Բարսելոնն» է՝ մեկ միլիոնից փոքր-ինչ ավելի: Անգլիական ակումբի այս «թռիչքին» նպաստել է ակումբի կազմում շվեդ Զլատան Իբրահիմովիչի, ֆրանսիացի Պոլ Պոգբայի և, ինչու չէ, մեր Հենրիխ Մխիթարյանի հայտնվելը:


Անհատ մարզիկների կտրվածքով այս ցուցանիշով առաջնության դափնին պատկանում է Լիոնել Մեսիին: Երկրորդը Քրիշտիանու Ռոնալդուն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ