Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չհանդարտվող կրքեր

Չհանդարտվող կրքեր
21.02.2017 | 14:43

Շարունակում են լարված մնալ բիաթլոնային գերաստղ, ֆրանսիացի Մարթեն Ֆուրկադի ու ռուս Անտոն Շիպուլինի հարաբերությունները, որը բնավ էլ համաշխարհային բիաթլոնի երկրորդական դեմքերից չէ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ մրցավազքերից մեկում ֆրանսիացին չափազանց տգեղ վարվեց ռուս Լոգինովի հետ, իսկ դրանից առաջ էլ նրա մասին վատ էր արտահայտվել սոցցանցերում: Այդ ամենի արդյունքն այն եղավ, որ պատվո հարթակում ռուսները շնորհավորեցին բոլորին, բացառությամբ Ֆուրկադի: Այդ միջադեպից հետո կարծես թե ամեն ինչ հարթվեց, սակայն վերջին փոխանցումավազքում ռուսների հաջող ելույթը ֆրանսիացին բացատրել է ոչ թե մասնավորապես Շիպուլինի փայլուն, այլ մասնավորապես իր համեմատական վատ ելույթով: Մի խոսքով՝ կրքեր են, որ չեն հանդարտվում, սակայն դրանից Ֆուրկադ-Շիպուլին մրցակցության ինտրիգն է ավելանում, որը, խոստովանենք, այնքան էլ վատ չէ մարզասերի համար, որովհետև նշանակում է կողմերի ավելի անհաշտ ու դաժան մրցակցություն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ