Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Կեղտոտ խաղեր, անմաքուր բարքեր

Կեղտոտ խաղեր,  անմաքուր բարքեր
19.05.2017 | 13:20

Երկու օր առաջ ռուսական «Մատչ ՏՎ»-ն անդրադարձավ «Արարատ» ֆուտբոլային ակումբին: Օրեր առաջ Հենրիխ Մխիթարյանին նվիրված հեռուստաակնարկի ցուցադրումից հետո, իհարկե, հաճելի էր լսել մեր լեգենդար ակումբի անցյալի մասին անդրադարձը, սակայն նույնքան տխուր էր նրա այսօրի մասին պատմությունը, այդ պատմության հետահայացով մեր ֆուտբոլային տնտեսության կեղտոտ լվացքի խառնշտումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ-«Արարատ» ֆուտբոլային ակումբ անմաքուր հարաբերությունների վերհանումը:


Չէ, մի կողմից էլ այնպես չէ, որ մախաթը կարողանաս տևական ժամանակ պարկում պահել: Զոռբայություն է՝ վեր է հանվում, նենգություն է՝ բացահայտվում է: Դու չանես՝ քո փոխարեն անողը կգտնվի, իսկ ջայլամ լինել պետք չէ՝ ասենք թե գլուխդ թաքցրիր, բա բաց քամա՞կդ ում տնօրինությանն ես հանձնում:
Սակայն, եթե ծուռ նստենք, շիտակ խոսենք, այստեղ կարևորը ոչ ջայլամի թաքցրած գլուխն է, ոչ էլ, թեկուզև չուզենալով, հանուրին ի տես դրված նրա քամակը:
Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է:


Պատմության հիշողությանը վայել յուրաքանչյուր փաստ, հանգամանք, իրողություն ի վերջո գալիս փաթաթվում է պատմական այդ նույն ժամանակահատվածում տեր ու տնօրենություն արածի անվանը:
Որքա՞ն կարելի է լինել սարոյանական հերոս ու կանչել՝ հե՜յ, ո՞վ կա այդտեղ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ