Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է

«Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է
08.06.2017 | 23:28

Այսօր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետ-ներկայացումը, որը նվիրվում էր «Գայանեի» ստեղծման և առաջնախաղի 75-ամյակին: Ներկայացումից առաջ նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալուց: Պատճառը` օրերս թատրոնում տեղի ունեցած կրճատումներն են, որի արդյունքում թատրոնի 583 աշխատակցից 10 հոգի վարչական մասից կրճատվել է:

Թատրոնի ղեկավարությունը նվագախմբի պահվածքը համարում է ամոթալի, հայցում հանդիսատեսի ներողամտությունը:
1160 հանդիսատես է ներկա եղել բալետային ներկայացմանը: Տոմսերը երկու օր առաջ սպառվել են: Տոմսերի գումարը հետ է վերադարձվում:
Թատրոնի հանրային կապերի պատասխանատուն տեղեկացրեց նաև, որ մշակույթի նախարարը հանդիպել է կոլեկտիվի անդամների հետ: «Սա կազմակերպված խռովություն է, ու ամեն ինչ արվելու է, որ թատրոնը չդառնա խռովությունների վայր, այլ հանդիատեսին ներկայացնի բարձրարժեք ներկայացումներ, ինչի համար կոչված է»,-ասվեց մեզ հետ զրույցում:
Վաղը ներկայացումը տապալող արտիստները բացատագրեր կգրեն: ժամը 15:00-ին թատրոնի ղեկավարությունը կհանդիպի լրագրողների հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ