Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ե՛վ նախկին, և՛ նորանշանակ

Ե՛վ նախկին, և՛ նորանշանակ
16.06.2017 | 08:50

Արդարադատության նախկին, բայց և նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված լրագրողների հարցերը կառավարության երեկվա նիստից հետո շատ էին, հիմնականում` ոլորտային, սակայն մեզ հետաքրքրեց, թե կառավարության աշխատակազմում իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ են եղել։ «Նպատակ ունենալով բարձրացնել աշխատակազմի աշխատանքի արդյունավետությունը` փորձեցինք որոշակի նորամուծություններ ներդնել աշխատաոճի մեջ, և կարծում եմ` դա մեզ հաջողվեց։ Իհարկե, հանրության համար այդ փոփոխությունները չէին կարող տեսանելի լինել, սակայն փորձել ենք բազում մոտեցումներ կյանքի կոչել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար»,- պարզաբանեց նախարարը։


Ի դեպ, քանի որ կառավարության աշխատակազմի աշխատաոճի փոփոխությունը հանրության համար իրոք տեսանելի չի կարող լինել, մենք այդ փոփոխությունների արդյունավետությունը փորձեցինք ճշտել նախարարություններից և բացասական կարծիք չստացանք։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ