Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ռեալից» տեղափոխվելը դառնում է ռեալ

«Ռեալից» տեղափոխվելը դառնում է ռեալ
30.06.2017 | 12:03

Իսպանիայում ռեալ անհանգստություն կա, որ խաղային ժամանակի պակասի պատճառով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է լքել ակումբը: Ընդ որում, հիշատակվում է հարձակվողի ապագա ակումբը՝ «Մանչեստր Յունայթեդ»: Խնդրին վերջերս անդրադարձել է «արքայական» ակումբի ու երկրի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն. «Եթե Մորատան տեղափոխվի «Մանչեստր Յունայթեդ», ավելի շատ կխաղա, սակայն նա շատ լավ է հանդես գալիս «Ռեալում» և ակումբին ավելի մեծ օգուտ է բերում: Ցավալի կլինի, եթե Ալվարոն «Ռեալից» հեռանա «Մանչեստր Յունայթեդ»: Մյուս կողմից` դա կարող է հարստացնել իսպանական ֆուտբոլը, քանի որ ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա այլ առաջնությունում: Եթե Մորատան հեռանա Իսպանիայից, դա խնդիր չի լինի հավաքականի համար»:


Ընթերցողին հիշեցնենք, որ «արքայական» ակումբն իր այս սանին ժամանակին վարձավճարով հանձնել էր իտալական «Յուվենտուսին», պահպանելով հետգնման արտոնյալ իրավունքը, ինչից և երկու տարի առաջ օգտվեց: Նկատենք, որ Մորատային ակումբում միշտ էլ դիտարկել են որպես Քրիշտիանու Ռոնալդուին համարժեք փոխարինողի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ