Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նախարարը հավատացած է, բայց...

Նախարարը հավատացած է, բայց...
14.07.2017 | 09:39

Ռուսական և վրացական կողմերի միջև Աբխազիայով այլընտրանքային բեռնափոխադրուղիների շուրջ օրերս ընթացող բանակցությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել Հայաստանում, ինչը միանգամայն հասկանալի է։ Նկատենք, որ ռուսական և վրացական կողմերն այս հարցի շուրջ առաջին անգամ չեն բանակցում, բայց հարցը մեռյալ կետից չի շարժվում։ Չնայած սրան, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ կառավարության երեկվա նիստում ասաց, որ հնարավոր է համարում հարցի դրական լուծումը։ Նախարարի այս պատասխանը հարց առաջացրեց.


-Պարոն նախարար, ի՞նչ հիմք ունեք հավատացնելու, որ այս անգամ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն։
-Ես ասում եմ, որ կա երկկողմ ցանկություն, չեմ ընդգծում, որ այս անգամ անպատճառ վերջնական արդյունք կունենանք, բայց և այնպես համոզված եմ, որ արդյունք կլինի։
-Այսինքն` հնարավոր է, որ այս բանակցություններն արդյունք չտա՞ն։
-Բանակցությունն այնպիսի գործընթաց է, որ վերջնական լուծում ապահովելու համար ժամանակ է պահանջում։ Դուք էլ լավ գիտեք, որ բանակցություններում միայն ճանապարհի խնդիր չի քննարկվում։
-Լրագրողների հետ զրույցում ասել էիք, որ բանակցություններից հետո հեռախոսազրույց եք ունեցել ՌԴ-ի Ձեր պաշտոնակցի հետ. ռուսական կողմի տրամադրվածությունը պարզ դարձա՞վ։
-Բանակցության ընթացքում կարող են ի հայտ գալ շատ ու շատ խնդիրներ, որոնք կարող են երկարաձգել այդ գործընթացը։


Ճեպազրույցը`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 14522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ