Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դժվար կացության մեջ են

Դժվար կացության մեջ են
12.09.2017 | 01:30

Դպրոցների օպտիմալացման ծրագիրը դժվար կացության մեջ է դրել Գյումրու շատ մանկավարժների: Հոգսաշատ այս քաղաքում արտագաղթը օր օրի մեծ թափ է հավաքում, իսկ այսպիսի որոշումներն ավելի են սրում իրավիճակը:


Գյումրուց մեզ փոխանցեցին, որ օպտիմալացված դպրոցների ուսուցիչները, չկարողանալով այլ դպրոցներում աշխատանք գտնել, խիստ ընկճվել են ու չգիտեն իրենց անելիքը: Ավելին, շատերը վարկեր են վերցրել, ու դրանք մարելու միակ աղբյուրն արդեն կորցրած աշխատանքն էր, այլ գործ էլ չկա քաղաքում, ստիպված ընտանիքներով բռնելու են արտագաղթի ճամփան: Ստեղծված իրավիճակի համար նրանք մեղադրում են ամենից առաջ կրթության նախարարությանը, քանի որ մանկավարժի երկարամյա փորձ ունեցող անձինք դարձել են գործազուրկ, իսկ պատկան մարմինը, առանց աչք թարթելու, զրկել է նրանց օրվա հացից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ