Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Անասունները կհամարակալվեն

Անասունները կհամարակալվեն
26.10.2017 | 14:53

Սպանդանոցային պարտադիր մորթը միջոցառումների համալիր է, որն իր մեջ ներառելու է նաև կենդանիների համարակալում, անասունների ինստիտուտի զարգացում, ձևավորում և վերջնական արդյունքում երկրի անանսնահամաճարակյին իրավիճակի և քարտեզի ստացում:

Այս մաիսն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության ՍԱՊԾ պետ Իշխան Կարապտյանը:
«Գյումրիում շատերը ցանկանում են լոգիստիկ ծառայություններ կազմակերպել, որը հնարավորություն կտա տվյալ մարզում, կամ հանրապետությունում իրականացնել կենդանիերի տեղափոխում: Մենք վստահ ենք, որ շուկան օրենքի պահանջի ուժի մեջ մտնելուց հետո կկարգավորվի, որովհետև Գյումրիում հանդիպումից հետո ևս 20 հայտ ենք ստացել սպանդանոց կառուցողների և լոգիստիկ ծառայություններ մատուցողների մասով»:


Ինչ վերաբերում է հաց և մսամթերք տեղափոխող ավտոմեքենաներին, ՍԱՊԾ պետը նշեց. «Նշեմ, որ արդեն իսկ ժամանակացույց ունենք, որի համաձայն թե միս, թե հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեցվեն պահանջներին, արդեն Երևան քաղաքում ունենք ավելի քան 220 սանիտարական պահանջներին համապատասխանող ավտոմեքենա»:

Դիտվել է՝ 4089

Մեկնաբանություններ