Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Եվս մեկ խաղ, ու մենք չեմպիոն ենք»

«Եվս մեկ խաղ, ու մենք չեմպիոն ենք»
02.04.2018 | 23:27

«Էվերտոնի» հետ հանդիպումից հետո, որտեղ «Մանչեստր Սիթին» տոնել է իր հերթական հաղթանակը, Պեպ Գվարդիոլան ասել է. «Եվս մեկ խաղ, ու մենք չեմպիոն ենք»:
Սովորաբար թիմերի մարզիչները սպասվելիք հանդիպումների հնարավոր ելքի առնչությամբ սակավախոս են լինում, թիմին նախապես միավորներ չեն գրանցում: Սա չափից ավելի հավակնոտ հայտարարություն է, մանավանդ եթե նկատի ունենանք, որ «Սիթիի» առաջիկա խաղը դերբիների շարքից է, մրցակիցն էլ, ոչ ավել-ոչ պակաս, «Մանչեստր Յունայթեդն» է իր ինքնահավան Ժոզե Մոուրինիո մարզիչով:


Իսպանիայի առաջնություններում ու առհասարակ Գվարդիոլան մեկ անգամ չէ, որ պարտության է մատնել Մոուրինիոյի գլխավորած թիմերին: Տեսնենք, թե ինչ կստացվի այս անգամ, բայց որ դա կատաղի խաղ է լինելու, կասկած չկա: Իսկ եթե հաշվենք, որ Մոուրինիոն արդե իսկ տեղյակ է Գվարդիոլայի հայտարարածից, դժվար չէ գլխի ընկնել, թե նրա ներսում ինչ փոթորիկներ են, այդ օրը ֆուտբոլային աշխարհում ինչ մրրիկներ են լինելու:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ