ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Գագիկ Ծառուկյանը հաշվի է առնելու ժողովրդի ձայնը

Գագիկ Ծառուկյանը հաշվի է առնելու ժողովրդի ձայնը
26.04.2018 | 15:44

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։


«Ազատության» հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. ՙԱյս պահին ընթանում են բանակցություններ։ Դուք տեղյակ եք, որ երեկ հանդիպել են Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կլինի արժանապատիվ որոշում՚: Ինչպե՞ս է քվեարկելու «Ծառուկյան» խմբակցությունը հարցին նա պատասխանել է. ՙԷս պահին ընթանում են բանակցություններ։ Մեկ բան կարող եմ ասել, որ «Ծառուկյան» դաշինքն անպայմանորեն իր որոշումը կայացնելուց հաշվի կառնի ժողովրդի ձայնը, դրանում որևէ մեկը կարող է չկասկածել՚։ Հնարավո՞ր է նորից ազատ քվեարկություն լինի, թե՞ այս դեպքում «Ծառուկյան» խմբակցությունը միասնական դիրքորոշում կհայտնի հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. ՙԳիտեք, ես հույս ունեմ և վստահ եմ, որ ազատ քվեարկություն չի լինի, որովհետև այստեղ կա անհրաժեշտ ձայների խնդիր։ Նորից եմ խնդրում, եկեք ևս երկու օր սպասենք, ի վերջո Սահմանադրությամբ մենք կաշկանդված ենք ժամանակի առումով, ամսի 30-ը վերջնաժամկետ է, երբ քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուներ։ Այս պահին ընթանում են բանակցություններ և ես խորհուրդ եմ տալիս սպասել բանակցությունների ավարտին։ Մենք պետք է հասկանանք, որ կարևոր ջրբաժանի առջև ենք կանգնած՚։ ԲՀԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ կլինեն նոր հանդիպումներ մինչև վերջնական որոշումը։

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ