Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Համաշխարհային պրեմիերաներ` փողային փառատոնի շրջանակում

Համաշխարհային պրեմիերաներ` փողային փառատոնի շրջանակում
01.06.2018 | 01:09

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 12-ին կմեկնարկի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը: Համերգներ են նախատեսվում Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Փառատոնի շրջանակում հնչում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գործեր: Լինում են նաև համաշխարհային պրեմիերաներ:


Այս տարի փառատոնը հյուրընկալելու է քսան երաժիշտ կատարողների յոթ երկրից:
Մեզ հետ զրույցում փառատոնի տնօրեն և պրոդյուսեր ՇՄԱՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշեց, որ երաժշտական այս նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնելու փողային գործիքների դպրոցը, նաև հնարավորություն ընձեռելու երաժիշտներին միմյանց հետ շփվելու, գաղափարներ և փորձ փոխանակելու:
Փառատոնը կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը, որի շեփորի կոնցերտը համաշխարհային հռչակ ունի, 20-րդ դասի կեսից ընդգրկված է աշխարհի երաժշտական հաստատությունների ուսումնական ծրագրերում: Շմավոն Գրիգորյանի տեղեկացմամբ` Ա. Հարությունյանի ստեղծագործությունների (այդ թվում` երբևէ չհնչած) կատարման առաջարկությունը ներկայացնում է կոմպոզիտորի դուստրը` Նարինե Կուտչուկյանը: «Ալեքսանդր Հարությունյանն ունի փողային գրեթե բոլոր գործիքների (շեփոր, վալթոռն, հոբոյ, ֆլեյտա, տրոմբոն, տուբա) համար գրված կոնցերտներ, անսամբլային ստեղծագործություններ: Հույս ունենք` փառատոնի շնորհիվ դրանք բոլորը կներկայացվեն թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Փառատոնի գեղարվեստական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը` Վահան Մարտիրոսյանը:
Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է փողային գործիքների միջազգային փառատոն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ