Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Տարածաշրջանում նոր քարտեզներ են գծվում

Տարածաշրջանում նոր քարտեզներ են գծվում
05.06.2018 | 02:32

Այն, ինչ սկսվեց տարբեր «գարուններից», կամ այն, ինչ տարբեր տարիներ տեսնում ենք Սիրիայում, աստիճանաբար, կարծես թե, մեր տարածաշրջանին են սպառնում: «Իրատեսի» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ նոր իրողությունները կարող են տարածաշրջանում «նոր քարտեզներ գծել»:


Հնարավո՞ր է, որ Արցախում այս օրերին տեղի ունեցող(ած) դեպքերը նույնպես տարածաշրջանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետևանք լինեն, հարցրինք Հակոբյանին: «Հստակ գնահատական տալ չեմ կարող, բայց որ «բզբզողներ» կան, այդպես է: Եթե կենցաղային սովորական խնդիրը շատ արագ քաղաքական երանգ է ստանում, ապա այստեղ կարող է «ուրիշի մատը խառը լինել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երևույթը կարող է վտանգավոր տենդենց դառնալ, հետևաբար այս ամենը շուտափույթ լուծման կարիք ունի:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ