Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, գոհունակություն է հայտնել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքներից, հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն ՈՒկրաինայում ճգնաժամի շուտափույթ լուծմանը։ Փեզեշքիանը կողմ է արտահայտվել «3+3» երկխոսության ձևաչափին՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, որպես կովկասյան տարածաշրջանում խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմ։               
 

«Ամեն ինչ պիտի անենք արժանապատիվ խաղ ցույց տալու համար»

«Ամեն ինչ պիտի անենք արժանապատիվ խաղ ցույց տալու համար»
22.06.2018 | 11:08

Հայտնի է դարձել, որ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի գավաթակիր «Գանձասար Կապանի» մրցակիցը կլինի լեհական «Լեխ» ֆուտբոլային ակումբը: Սույնի կապակցությամբ կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել է իր կարծիքը:


«Մեզ իսկապես բավականին բարդ մրցակից է բաժին հասել: Հնարավոր տարբերակներից «Լեխն» ամենազորեղն էր: Մենք պետք է պատրաստվենք ու խաղանք: Ամեն ինչ պիտի անենք արժանապատիվ խաղ ցույց տալու համար: Մեր մրցակիցը ծանոթ է բոլորին, Լեհաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, բայց չենք պատրաստվում հանձնվելու: Ինչ ունենք՝ ներդնելու ենք: Հաղթողը դաշտում է երևում»,- խորիմաստ նկատել է Աշոտ Բարսեղյանը:


Թերևս կսազեր մի երկու խոսք ասել հայկական ֆուտբոլի ներկայի մասին, բայց… Ի՞նչ ասեմ, եկեք հուսադրվենք մարզչի ասածներով ու հավատանք, որ մերոնք պատրաստվելու են խաղալու: Էլի բան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3100

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ