Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էյֆորիկ ֆոնը երկարաձգելու համար «Սատուրնը խժռեց զավակին»

Էյֆորիկ ֆոնը երկարաձգելու համար «Սատուրնը  խժռեց զավակին»
20.07.2018 | 02:41

Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հարցազրույցն իսկական պատուհաս դարձավ վերջինիս գլխին, և անմեղ դեմքով այդ երիտասարդը ստիպված եղավ աշխատանքից ազատման դիմում գրել: Մի կողմ թողնելով հարցի բովանդակային մասն ու նրա ասածների ճշմարտացիության աստիճանը՝ անդրադառնանք խնդրի քաղաքական կողմին:
Եթե չլինեին սոցցանցային ակտիվ քննարկումները, համընդհանուր պարսավանքն ու նախատինքը, նա, գուցե, բնավ էլ ազատման դիմում չգրեր ու շարունակեր աշխատել «սիրո» ու «հանդուրժողականության» մթնոլորտում: Բայց հասարակությունը հանդուրժող չեղավ ու չներեց իր «հեղափոխական» եղբորը:


Փաշոյանին արդարացնելը նոր կառավարիչների համար բարդ գործ չէր, բայց վերջիններս նախընտրեցին հրաժարվել սեփական կադրից, ինչ է թե հասարակության աչքից չընկնեն:
Ժողովուրդը սիրում է, երբ շոյում են իրեն, փաղաքշում, լսում ու իր սրտից բխող քայլեր անում, և այդ փաստը հաշվի առնելով է, որ վերևներում լվացին ձեռքները:


Քաղաքագետների համոզմամբ՝ հետհեղափոխական էյֆորիան շուտով կմարի, և մարդիկ կհասկանան, որ «սերն» ու «համերաշխությունը» չեն մարել իրենց վարկերը, չեն բարձրացրել իրենց աշխատավարձերն ու չեն վճարել իրենց երեխաների ուսման վարձը: Նրանք կշարունակեն լսել «մոսկվաներում լավ գործի եղած» տաքսիստների պատմությունները՝ «էս երկիրը երկիր չի դառնա» ծեծված վերջաբանով, կլսեն Սպիտակցի Հայկոյի երգերն ու քաղաքագիտական խոր վերլուծություններ կանեն: Եվ գուցե հենց այդ ժամանակ էլ հասկանան, որ հեղափոխական էյֆորիայով ո՛չ տուն կպահես, ո՛չ երկիր:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ