Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հակամարտությունների կարգավորման հարցում Բելառուսը մեծ ներդրում կունենա. Լուկաշենկո

Հակամարտությունների կարգավորման հարցում Բելառուսը մեծ ներդրում կունենա. Լուկաշենկո
09.10.2018 | 21:09

Եվրոպայում և Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում մեր երկիրը փորձելու է նշանակալի դեր խաղալ: Այս մասին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բելառուսն ձգտելու է առավել քան մեծ ներդրում ունենալ հակամարտությունների կարգավորման հարցում: Դրանք, ցավոք սրտի, գոյություն ունենեն եվրոպական, եվրասիական մայրցամաքում»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:


Բելառուսի նախագահը նաև ասել է, որ իրենց երկիրն այս բարդ հակասական աշխարհում մշտապես հանդես է գալիս երկխոսության օգտին, ինչը ժողովուրդների, պետության ղեկավարների ու հենց պետությունների շփման, երկխոսության գլխավոր միջոցն է:
Նշենք, որ այս օրերին՝ հոկտեմբերի 9-ին և10-ին, Մինսկումբարձր մակարդակով տեղի է ունենում Միջազգային խորհրդաժողով՝ նվիրված է ահաբեկչության կանխմանն ու դրա դեմ պայքարին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ