Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Կեղծ օրակարգ՝ Ախթալայի անվանափոխության շուրջ

Կեղծ օրակարգ՝ Ախթալայի անվանափոխության շուրջ
15.10.2018 | 22:08

Օրեր շարունակ համացանցում ակտիվորեն տարածվում ու քննարկվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքը «Ազնավուր» անվանափոխելու թեման: Մի քանի մտավորականներ, որոնք Ախթալայի հետ որևէ առնչություն չունեն, բաց նամակ են հղել կառավարությանը՝ առաջարկելով անվանափոխել Ախթալան: Մտավորակնները, չգիտես թե ոնց, Ախթալան կապել են Ազնավուրի հետ ու պարզել, որ «Ազնավուր» անունն ամենաշատն է համահունչ Ախթալային:


Մտավորականները, հասկանալի է, առաջնորդվել են շահագրգիրռ ինչ-որ ուժի հորդոր-խնդրանքով: Բայց նրանք գոնե մի պահ իրենք իրենց հարց չեն տվել՝ անվանափոխություն հարց կա՞ օրակարգում, թե՞ ոչ:
Ախթալայի անվանափոխության հարցը վերջին մի քանի տարիներին ի թիվս այլ բնակավայրերի անվանափոխության, դուրս է եկել նույնիսկ կառավարության օրակարգից, տեղացիներն էլ, բնականաբր, քաղաքի համար այլ անուն չեն պատկերացնում: Պարզից էլ պարզ է՝ այս կեղծ օրակարգը ներդրվել է որոշակի մարդկանց կողմից, որոնք կարծում են, թե այդ քայլով կսիրաշահեն Ազնավուրի ընտանիքին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ