Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Մոնակոյի» կանչող գիրկը

«Մոնակոյի» կանչող գիրկը
16.10.2018 | 02:08

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի ոչ վաղ անցյալի վառ դեմքերից մեկը՝ Թիերի Անրին, նշանակվել է «Մոնակոյի» գլխավոր մարզիչ: 41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:


«Շնորհակալ եմ, որ «Մոնակոն» տալիս է ինձ հնարավորություն դառնալու մարզիչ մի ակումբում, որն առանձնահատուկ է ինձ համար: Շատ ուրախ եմ «Մոնակո» վերադառնալուն: Անհամբերությամբ սպասում եմ նոր կարգավիճակում մարտահրավերներին, խաղացողների հետ ծանոթությանը և համատեղ աշխատանքին», -Թիերի Անրիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:


Հիշեցնենք, որ «Մոնակոն» այս շաբաթ գլխավոր մարզչի պոստից հեռացրել է Լեոնարդու Ժարդիմին, որը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Ի միջի այլոց, այդ նրա գլխավորությամբ է «Մոնակոն» դարձել է Ֆրանսիայի 2017 թ. չեմպիոնը:
Անրին «Մոնակոյի» սան է: Նա ակումբում հանդես է եկել 1994-1999 թվականներին: Անրին առաջին անգամ է նշանակվում գլխավոր մարզիչ: Նախկինում նա եղել է Լոնդոնի «Արսենալի» և Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 9 տուրից հետո «Մոնակոն» 6 միավորով 18-րդ տեղում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2495

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ