Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Football Leaks-ը, «Չելսին» և Կանտեն

Football Leaks-ը, «Չելսին» և Կանտեն
16.11.2018 | 03:27

Football Leaks-ը շարունակում է իր հետաքննությունների շարքը։ Այս մեկի թիրախում են անգլիական «Չելսի» ակումբն ու նրա կիսապաշտպան Նգոլո Կանտեն: «Ազնվականների» կիսապաշտպանը սկզբում համաձայնել, սակայն հետագայում հրաժարվել է լոնդոնյան ակումբից աշխատավարձ ստանալու հարցում կեղծարարությունների դիմելուց: Football Leaks-ի տվյալներով` ֆրանսիացին պատրաստ է եղել օֆշորային գոտիներից մեկում կազմակերպոություն ստեղծելու և նրանից ստանալու ակումբից ստանալիք աշխատավարձը, սակայն հետագայում մտքափոխ է եղել՝ վախենալով բացահայտվելուց ու դրան հետևելիք հատուցումներից:
Հիշեցնենք, որ քսանյոթամյա ֆրանսիացին «Չելսի» է տեղափոխվել «Լեստերից» 2016 թվին ու իր նոր թիմի կազմում հասցրել դառնալ նախ պրեմիեր լիգայի չեմպիոն, ապա և գավաթակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ