Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Արկտիկայում

ԱՄՆ-ն մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Արկտիկայում
21.11.2018 | 22:58

Միացյալ նահանգները մտադիր է ավելացնել Արկտիկայում ռազմական ներկայցածությունը. տեղեկությունը հայտնվել է ԱՄՆ հաշվիչ պալատը:

Պալատի հհաշվետվության մեջ խոսվում է ԱՄՆ-ին սպառնացող վտանգների մասին: Ընդգծված են նաև այն առկախ հարցերը, որոնք առաջ են եկել տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ներկայացվածության ու գործունեության հետևանքով:
Աղբյուրը հայտնում է, որ 1981 թ-ից այս կողմ Արկտիկայում հալվելու հետևանքով նկատելիորն քչացել է սառցապատ տարածքը:


«Այդ փոփոխությունները կարող են նպաստել տարածաշրջանում առևտրային և այլ ծովային գործողությունների ավելացմանը, որը, ինքնիշխան իրավունքի վերաբերյալ վեճերի հետ մեկտեղ, կարող է հանգեցնել այն բանին, ոչ ԱՄՆ-ն Արկտիկայում ավելացնի զինված ուժերի և ներքին զորքերի ներկայությունը»,- ասվում է փաստաթղթի մեջ
Նշվում է, որ Վաշինգտոնը տրածաշրջանում պետք է ունենա ռազմական միջոցներ, որպեսզի պաշտպանի Միացյալ Նահանգների շահերը մեծ Արկտիկական օվկիանոսում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրն առաջին անգամ Արկտիկա էր մուտք գործել 27 տարի առաջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ