Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Պաբլո Պերեսին հիվանդանոց տեղափոխեցին, իսկ մեզ ստիպում էին խաղալ»

«Պաբլո Պերեսին հիվանդանոց տեղափոխեցին, իսկ մեզ ստիպում էին խաղալ»
27.11.2018 | 03:02

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը խայտառակություն է անվանել «Ռիվեր Փլեյթի» հետ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի պատասխան հանդիպումից առաջ մրցակցի երկրպագուների անկարգությունները. «Կարծում եմ՝ տեղի ունեցածը խայտառակություն է: Այն, ինչ անում է ԿՈՆՄԵԲՈԼ-ը, խայտառակություն է: Սա իմ կարծիքն է: Եթե ասածներիս համար ինձ պատժեն, կհասկանամ: Պաբլո Պերեսին հիվանդանոց տեղափոխեցին, իսկ մեզ ստիպում էին խաղալ: Սա խայտառակություն է: «Բոկայի» երկու ֆուտբոլիստ հիվանդանոցում էր, մյուսները սրտխառնոց ունեին, ես նույնպես սրտխառնոց ունեի: Շնչելու օդ չկար:


Իհարկե, «Ռիվերն» ավելի մոտ էր գավաթին, քանի որ նրանք անում են այն, ինչ ցանկանում են: Եթե այս անկարգությունները «Բոկայի» երկրպագուներն անեին, մեզ արդեն որակազրկած կլինեին, իսկ «Ռիվերն» արժանացած կլիներ գավաթին»:
Հիշեցնենք, որ «Ռիվեր Փլեյթ»-«Բոկա Խունիորս» հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ