Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ներքին բարդույթները հաղթահարելու հոգեբանական խնդիր ունի

Ներքին բարդույթները հաղթահարելու հոգեբանական խնդիր ունի
27.11.2018 | 03:04

Գեղասահքից գրան պրիի գրենոբլյան փուլում Եվգենյա Մեդվեդևային միայն հաղթանակն անվերապահորեն կապահովեր մասնակցությունն այս մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է կանադական Վանկուվեր քաղաքում: Ցավոք, Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակիցը, որն աշխարհի կրկնակի չեմպիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ազատ վարժությունում ցույց տվեց ընդամենը հինգերորդ արդյունքը, ինչը կարճ ծրագրում ունեցած երրորդ արդյունքի հետ հանրագումարում նրա համար ապահովեց ոչինչ չասող չորրորդ տեղը: Իր մարզական կարիերայի ընթացքում Մեդվեդևան առաջին անգամ չի մասնակցի գրան պրիի եզրափակիչ փուլին: Մասնակցության միայն մեկ տարբերակ կա՝ եթե եզրափակիչ դուրս եկած երեք գեղասահորդ հրաժարվի եզրափակչում ելույթ ունենալուց, ինչն անհավանականության շարքից է:
Անդրադառնալով գրենոբլյան ելույթին՝ Մեդվեդևան նշել է, որ արդարանալու փորձ իսկ չի անի՝ ասելով, որ իր անհաջող մրցելույթի գաղտնիքը պարփակված է իր գլխում, և որ կրած պարտությունը մենթալ բնույթի է: Աղջիկն ակնհայտորեն ցուցանում է, որ ինքն իրեն հասկանալու, ներքին բարդույթները հաղթահարելու հոգեբանական խնդիր ունի: Նա հույս է հայտնել, որ մինչև Ռուսաստանի առաջնությունը բավական ժամանակ ունի անհրաժեշտ շտկումներ անելու համար: Իսկ թե ինչու է Մեդվեդևան սահմանային գործոն նշում Ռուսաստանի առաջնությունը, միանգամայն պարզ է. այստեղ առաջին եռյակը կազմած գեղասահորդները լոկ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մասնակցելու իրավունք ունեն:


Ինչ վերաբերում է Վանկուվեր քաղաքում անցկացվելիք գրան պրիի մրցաշարի եզրափակիչ փուլին, գրենոբլյան մրցաշարով ամբողջացավ դրա մասնակիցների շրջանակը՝ լավագույն վեցյակը: Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովային, Սատոկո Միահարային, Ելիզավետա Տուխտամիշևային, Կաորի Սակամոտոյին, Սոֆյա Սամոդուրովային եկավ միանալու Ռիկա Կիհիրան: Վանկուվերյան մրցամարտի պահեստայիններն են Մաի Միհարան, Ստանիսլավա Կոնստանտինովան, Եվգենյա Մեդվեդևան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ