Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Եվ նորից սուբվենցիա` մարզերին

Եվ նորից սուբվենցիա` մարզերին
30.11.2018 | 00:48

2019-ի տարեվերջին մի շարք մարզերում պետք է բարեկարգված լինեն ճանապարհներ, փողոցներ, այգիներ, պուրակներ, խաղահրապարակներ, քանի որ 2018-ի սկզբից կառավարությունը բազմաթիվ սուբվենցիաներ է տրամադրել մարզերին։ Գործադիրի երեկվա նիստը այս առումով ևս «բերքառատ» էր. որոշվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին սուբվենցիա տրամադրել։ Սա արդեն երկրորդ խոշոր սուբվենցիան է, որ տրամադրվում է այս մարզերին վերջին վեց ամսվա ընթացքում։ «Համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահի կառուցման ու նորոգման, խմելու, ոռոգման և կոյուղու ջրագծերի կառուցման և նորոգման, ինչպես նաև գիշերային լուսավորության անցկացման ծրագրեր»,- ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Դե ինչ, մնում է, որ ժողովուրդը գործնականում այդ ամենը տեսնի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ