Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.11.2018 | 00:01

Արդարների ճանապարհները նման են ծագող լույսի, որ առաջնորդում և լուսավորում է նրանց, մինչև որ օրը լրիվ լուսավորի։ Ամբարիշտների ճանապարհները նման են խավարի, և նրանք չգիտեն, թե ինչպես պիտի սայթաքեն։ Որդյա՛կ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, որ քո աղբյուրները չպակասեն։ Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն` ամբողջ մարմնի համար։ Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը, որովհետև նրանից է բխում կյանքի աղբյուրը։ Հեռու՛ վանիր ստախոսությունը քո բերանից և անիրավ շրթունքները հեռացրու՛ քեզանից։


Առակներ 4. 18-25

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ