Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Համաձայնեցրել է պայմանագրի կետերը

Համաձայնեցրել է պայմանագրի կետերը
07.12.2018 | 02:30

«Չելսիի» առաջատար Էդեն Ազարն արդեն այս տրանսֆերային պատուհանում կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»:
Ազարը մադրիդյան ակումբի հետ կկնքի մինչև 2020 թվականը նախատեսված պայմանագիր: Հայտնի է նաև, որ «Չելսին» Ազարի տրանսֆերի համար մտադիր է ստանալ առնվազն 170 միլիոն եվրո: «Ռեալը» ցանկանում է տեղափոխության գործարքում ներառել կիսապաշտպան Մատեո Կովաչիչին, որն այժմ վարձակալությամբ է հանդես գալիս լոնդոնյան թիմում:
Ավելի վաղ Ազարը, որը բազմիցս հայտարարել է «Ռեալում» խաղալու ցանկություն մասին, նշել էր, որ կարող է հեռանալ «Չելսիից», սակայն ոչ ձմռանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ