Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ոսկե խաղակոշիկի» տիրակալը Մեսին է

«Ոսկե խաղակոշիկի» տիրակալը Մեսին է
21.12.2018 | 03:06

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսին ստացել է իր հերթական «Ոսկե խաղակոշիկը»: Մրցանակը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների առաջնությունների լավագույն ռմբարկուին: Նախորդ առաջնությունում Մեսին դարձել է 34 գոլի հեղինակ՝ շրջանցելով «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ներկայացնող, երկրորդ տարին անընդմեջ Աֆրիկա մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մոհամեդ Սալահին, որը պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում խփել է 32 գոլ:


Մեսիի համար այս մրցանակը հինգերորդն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Չորս անգամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է Քրիշտիանու Ռոնալդուն, որը Մադրիդի «Ռեալում» երկար տարիներ հանդես գալուց հետո այս մրցաշրջանից «Յուվենտուսի» հարձակվող է:
Մեսին «Ոսկե խաղակոշիկի» արժանացել է նաև 2010, 2012, 2013 և 2017 թվականններին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ