Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իսրայելի խորհրդարանն արձակվում է

Իսրայելի խորհրդարանն արձակվում է
24.12.2018 | 19:59

Իսրայելի իշխող կոլաիցիան ինքնալուծարման մասին որոշում է ընդունել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

«Իսրայելի «Լիկուդ» կուսակցության շուրջ ձևավորված իշխանական կոլիցիան լուծարվում է, երկրում խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն, նոր կառավարություն կձևավորվի և նոր վարչապետ կնշանակվի»,- փոխանցում է գործակալությունը:

Իսրայելի օրենսդիր մարմինը՝ Քսենեթը, մոտակա օրերին արձակման մասին որոշում պետք է ընդունի, ինչից հետո հայտարարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը: Նշենք, որ մինչև նոր խորհրդարանաի ձևավորումը գործող խորհրդարանը կշարունակի կատարել իր լիազորությունները:

Հավելենք, որ ըստ նախնական հաշվարկների՝ ընտրությունները տեղի կունենա ապրիլի 9-ին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ