Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՄՆ-ում մոտ 300 մանկապիղծ հոգևորականի են բացահայտել

ԱՄՆ-ում մոտ 300 մանկապիղծ հոգևորականի են բացահայտել
01.02.2019 | 18:41

Ամերիկյան Թեխսաս նահանգի կաթոլիկ բոլոր եկեղեցիները հրապարկել են այն հոգևորականների անունները, որոնք մեղադրվում են երեխաների նկատմամբ իրականացրած սեքսուալ բնույթի գործողությունների մեջ: Այդ մասին գրում է Лента-ն՝ հղում անելով CNN-ին:

Ընդհանուր առմամբ հրապարկվել է 298 հոգևորականի անուն: Ցուցակում տեղ են գտել այն հոգևորականները, որոնց մանկապիղծ լինելու հանգամանքը հաստատող փաստեր են հայտնաբերվել՝ սկսած 1940 թ-ից: Նշվում է, որ նրանցից շատերն արդեն մահացել են:

Նշվում է նաև, որ ամենից շատ մանկապիղծները՝ 56 հոգևորական, եղել են Թեխսաս նահանգի Սան Անտոնիո թեմում, իսկ, օրինակ, նույն նահանգի Լարեդո թեմում անպարկեշտ հոգևորականներ ընդհնարապես չեն եղել:

Նշենք, որ Թեքսասում կաթոլիիկ եկեղեցու 15 թեմ կա, 1320 միաբանություն և 8.5 միլիոն հավատավոր: Հավելենք, որ մանկապիղծ հոգևորականներին բացահայտելու գործընթացը սկսվել էր դեռևս նախորդ տարի, ինչի նպատակը կաթոլիկ եկեղեցու նկատմամբ վստահություն ներշնչելն է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ